ArmTex 2026 միջազգային ցուցահանդես
ArmTex 2026 միջազգային ցուցահանդես
  • November 13, 2026
  • November 15, 2026
  • Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

ArmTex 2026

ArmTex 2026-ը Հայաստանի թեթև արդյունաբերության գլխավոր մասնագիտացված ցուցահանդեսն է, որը մեկ հարթակում միավորում է ոլորտի առաջատար ընկերություններին, արտադրողներին, դիզայներներին, մատակարարներին, ներմուծողներին, բրենդներին և ոլորտային կազմակերպություններին։

Եթե ներկայացնում եք թեթև արդյունաբերության ոլորտը՝ հագուստ, տեքստիլ, կոշիկ, աքսեսուարներ, կարի արտադրություն, գործվածքներ, հումք, սարքավորումներ կամ հարակից ծառայություններ, ապա ArmTex 2026-ը ձեր բիզնեսը ներկայացնելու լավագույն հարթակն է։

Մասնակցելով ցուցահանդեսին՝ դուք հնարավորություն կունենաք՝

  • ներկայացնել ձեր ապրանքներն ու նորույթները,
  • գտնել նոր գործընկերներ և հաճախորդներ,
  • ընդլայնել գործարար կապերը,
  • մասնակցել B2B հանդիպումների,
  • բարձրացնել ձեր բրենդի ճանաչելիությունն ու բացահայտել զարգացման նոր հնարավորություններ։

ArmTex 2026-ը կմիավորի Հայաստանի և արտերկրի ոլորտի ներկայացուցիչներին՝ ստեղծելով համագործակցության, փորձի փոխանակման և բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ։

Ցուցահանդեսն ունենալու է նաև միջազգային բաղադրիչ։ Նախատեսվում է տարբեր երկրներից մասնակիցների ներգրավում, ինչը կնպաստի նոր համագործակցությունների ձևավորմանը և արտահանման շուկաների ընդլայնմանը։ Միաժամանակ, ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է ապահովել արտասահմանյան թիրախային գնորդների, ներմուծողների, դիստրիբյուտորների, մանրածախ և մեծածախ առևտրային ցանցերի ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտի մասնագետների մասնակցությունը։

Սա մասնակից ընկերություններին հնարավորություն կտա ներկայացնել իրենց արտադրանքը, հաստատել նոր գործարար կապեր, վարել B2B բանակցություններ և ձեռք բերել նոր համագործակցության ու արտահանման հնարավորություններ միջազգային շուկաներում։

Միացե՛ք ArmTex 2026-ին և դարձե՛ք Հայաստանի թեթև արդյունաբերության ամենակարևոր մասնագիտական իրադարձության մի մասը։

Ցուցահանդեսը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի և «Պրոմ Էքսպո» ցուցահանդեսային ընկերության համատեղ կազմակերպմամբ։