ՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Պրոմէքսպո»-ն մասնագիտական թիմ է, որը միավորում է գովազդային և ցուցահանդեսային ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետների։ Մենք կազմակերպում ենք միջոցառումներ՝ սկսած ստանդարտ տաղավարների կառուցումից մինչև բացառիկ նախագծերի իրականացում։ Մեր ծառայությունները ներառում են շնորհանդեսների, համաժողովների, B2B հանդիպումների, պրոմո-ակցիաների ու PR ծրագրերի կազմակերպում։
Մենք ձգտում ենք յուրաքանչյուր միջոցառմանը հաղորդել յուրահատուկ ոճ ու մոտեցում՝ համադրելով նորարարություն, փորձ և բարձրակարգ սպասարկում։
Մենք առաջարկում ենք
Մենք առաջարկում ենք լայնածավալ ծառայություններ՝ ցուցահանդեսային միջոցառումների կազմակերպման ոլորտում՝ համադրելով ստեղծագործական մտածողությունը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ։ Յուրաքանչյուր նախագիծ մշակվում է մանրակրկիտ, ցուցաբերվում է մասնագիտական մոտեցում՝ հաշվի առնելով մեր հաճախորդների կարիքներն ու սպասելիքները։
Մենք պարբերաբար իրականացնում ենք ոլորտային հետազոտություններ, որոնց արդյունքները նպաստում են մեր կազմակերպած միջոցառումների որակի շարունակական բարձրացմանը։ Յուրաքանչյուր ցուցահանդեսի համար կազմում ենք պաշտոնական կատալոգ, իրականացնում նպատակային գովազդային արշավներ և ապահովում միջոցառումների լուսաբանում ինչպես մասնագիտացված, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներում՝ ընդգծելով իրադարձության կարևորությունն ու հասանելիությունը լայն շրջանակների համար։
Մեր պատմությունը
«Պրոմ Էքսպո» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Արդեն ավելի քան 17 տարի այն հաջողությամբ գործունեություն է ծավալում ցուցահանդեսային ոլորտում և ներկայումս զբաղեցնում է առաջատար դիրք։ «Պրոմ Էքսպո»-ի կողմից կազմակերպվող ցուցահանդեսները ներառում են տնտեսության տարբեր ոլորտներ՝ ապահովելով մասնագիտական շփման հարթակ, մասնագիտական գիտելիքների հարստացում և շուկայի վիճակի վերաբերյալ արդի տեղեկատվություն ստանալու բացառիկ հնարավորություն։
2009 թվականից ի վեր «Պրոմ Էքսպո»-ն հանդիսանում է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի ռազմավարական գործընկերը։
«Պրոմ Էքսպո» ընկերությունը հանդիսանում է մի շարք հայտնի ցուցահանդեսների և փառատոների նախաձեռնողն ու կազմակերպիչը, այդ թվում՝
- “Drink Expo”
- “InTour Expo”
- “Construction Expo”
- “Armenia Business Partner”
- “Health & Life”
- “ArmSign”
- “Armenian Auto Show”
- “Window to Indonesia”
- “Indian Goods”
- “Furniture Expo”
- “PanArmenian Expo”
- “Armenian Tourism Fair Expo”
- “Profood Expo”
- “Tea, Coffee and Chocolate” Փառատոն
- “Spirit of Armenia” Փառատոն
2016 թվականից «Պրոմ Էքսպո» ՍՊԸ-ն հանդիսանում է նաև ArmSecurity և ArmHiTec ցուցահանդեսների գլխավոր կառուցապատողը։
Մեր Թիմը
Արման Զաքարյան
Գլխավոր Տնօրեն
Լիանա Մուսինյան
Նախագծի ղեկավար
Քրիստինա Ավետիսյան
Նախագծի ղեկավար
Նարինե Մկրտչյան
Նախագծի ղեկավար
Նունե Մարտիրոսյան
Նախագծի ղեկավար