Թեյի, Սուրճի և Շոկոլադի Փառատոն 2026 9-րդ անգամ Հայաստանում
Թեյի, Սուրճի և Շոկոլադի Փառատոն 2026 9-րդ անգամ Հայաստանում
  • October 3, 2026
  • October 4, 2026
  • Seasons Park

Թեյի, սուրճի և շոկոլադի միջազգային փառատոնը անցկացվում է արդեն 9-րդ տարին:

Փառատոնն իսկական տոն է այս անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարների համար: Փառատոնը հիանալի հնարավորությու է ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն:

Փառատոնի ընթացքում առանձնացված հատվածով մասնակցում են Հայաստանի և արտերկրի Ռոստերները, ովքեր ներկայացնում են տարբեր տեսակի սուրճեր, հրավիրում են դեգուստացիայի, պատմում են ծագման և բովման պրոցեսի մասին:

Փառատոնի 2 օրերի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու սուրճի ու թեյի ոլորտի լավագույն արտադրողների ապրանքներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ներմուծվող թխվածքների ու հրուշակեղենի նմուշներին: